Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ին ուղարկած օգնության համար հաշիվ է ներկայացրել

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ին ուղարկած օգնության համար հաշիվ է ներկայացրել
02.05.2020 | 17:52

Ռուսաստանը ապրիլին ԱՄՆ-ին տրամադրած բժշկական օգնության համար 660 000 դոլարի հաշիվ է ներկայացրել ամերիկյան կողմին, հայտնում է abcnews.go.com կայքը։ Օգնությունը ներառել է ոչ միայն հիվանդանոցների օգտագործման համար նախատեսված ապրանքներ, այլ նաև քիմիական «պատերազմական ոճի» գազային դիմակներ, տնտեսական ձեռնոցներ և այլն։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ բեռը ներառել է արհեստական շնչառական 45 համակարգ, որոնք, սակայն, հզորության հետ կապված խնդիրների պատճառով միանգամից օգտագործման ենթակա չեն եղել։ Կայքի փոխանցմամբ՝ միանգամից հայտնի չի եղել՝ որքանով են ապրիլի 1-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան հասած բեռներն օգտակար եղել, դաշնային կառավարությունից հայտնել են, որ Նյու Ջերսիի պետական պաշտոնյաները որևէ հստակ պատասխան չեն տվել այն հարցի առնչությամբ, թե ապրանքները առողջապահության աշխատակիցներին են մատակարարվել, թե պահեստներում են տեղավորվել։

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ